Ինչպես հայտնի է, վարչապետի կողմից կայացված որոշմամբ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ապրիլի 21-23-ը ներառյալ կայցելու է Հունաստան։ Նրա այցի նպատակն է մասնակցել Դելֆի տնտեսական ֆորումի աշխատանքներին։
Գրիգորյանին Հունաստան կգործուղվեն նաև խորհրդական Տաթևիկ Պետրոսյանը և օգնական Սևակ Ղահրամանյանը։














