ՀՀ քննչական կոմիտեի կողմից Ռոման Ջասմի Մախմուդյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ։
Ռոման Ջասմի Մախմուդյանի կենսագրությունը
Ռոման Մախմուդյանը ծնվել է 1985 թվականի օգոստոսի 11-ին Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում։
Նրա ծառայողական կարիերան սկսվել է 2008 թվականին՝ որպես ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի զինվորական ավտոտեսչության ճանապարհապարեկային ծառայության և ուղեկցման դասակի տեսուչ։
2014 թվականից մինչև 2019 թվականը նա աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում՝ սկզբում որպես քննիչ, այնուհետև՝ որպես ավագ քննիչ։
2019-2020 թվականներին նա զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնը։
2020-2022 թվականներին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ։
2022 թվականի վերջերին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ, իսկ 2022 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ։
Ռոման Մախմուդյանը ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար արժանացել է գերատեսչական տարբեր պարգևների։
Նա 2008 թվականին ավարտել է ՀՀ պետական ագրարային համալսարանը՝ գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ, իսկ 2013 թվականին՝ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։














