Այսօր, մարտի 23-ին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը կայացրել է որոշում, որի համաձայն՝ ՆԳՆ նախկին գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը կնշանակվի Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ՀՀ կապի ներկայացուցիչ (կապի սպա)։
Նրա աշխատանքի նստավայրը կլինի Հաագա քաղաքը։
Այս նշանակումը տեղի է ունենում այն պահին, երբ վերջերս Նիկոլ Փաշինյանի հրամանով Արա Ֆիդանյանը ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից։














