«ՀայաՔվե»-ն և «Միասնության թևեր»-ը ավարտում են համատեղ աշխատանքը

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը հայտարարություն է տարածել՝ կապված «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հետ իր համագործակցության ընդհատման մասին։

Փետրվարի 27-ին երկու կազմակերպությունները ստորագրել էին համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով մեկ միասնական ճակատով մասնակցել հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններին։

Անցած ժամանակահատվածում երկու կողմերի ղեկավար մարմինների և անդամների կողմից կատարվել է ինտենսիվ աշխատանք՝ միասնական քաղաքական ծրագիր մշակելու և նոր քաղաքական ուժ ձևավորելու համար։ Սակայն, ինչպես նշվում է հայտարարությունում, մի շարք առանցքային ծրագրային հարցերում հաջողություն չի եղել՝ միասնական դիրքորոշում ձևավորելու համար։

Այս հանգամանքի պատճառով, որոշում է կայացվել՝ ներկա փուլում ավարտել համատեղ աշխատանքը։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր երկու կազմակերպությունների բոլոր անդամներին և աջակիցներին վստահության և համագործակցության համար, և փոխադարձ հաջողություն ենք ցանկանում մեր հայրենիքի անվտանգության և բարօրության համար մղվող պայքարում»,- ասվում է հայտարարության մեջ։