ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ընթացքում անդրադարձավ ներկայիս իրավիճակի վերլուծությանը՝ այն համեմատելով մանիպուլյացիայի հետ։
Նրա խոսքով՝ գոյություն ունի մի թուղթ, որը իրավական ուժ չունի, և այդ թղթի վերաբերյալ կանխատեսումներ անելը բացարձակապես անիմաստ է։
Քոչարյանը նաև անդրադարձավ վարչապետի գործողություններին՝ նշելով, որ նախքան 2020 թվականի պատերազմը իշխանությունները հերքում էին պատերազմի վտանգի մասին ցանկացած խոսակցություն։ Նա նշեց, որ եթե մարդը ունենա վերլուծական մտածողություն, նա պետք է հասկանա, որ Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է, և այդ հիմնարար փաստը պետք է լինի ցանկացած քաղաքական որոշման հիմքում։
«Մի մարդ, որն ընդհանրապես վերլուծական ընդունակություն չունի, չգիտի՝ ինչ չի կարելի անել արտաքին հարաբերություններում, հիմա ասում է, որ, որպես վարչապետ լա՞վ է պատկերացնում։ Զրո պատկերացում»,- եզրափակեց նախագահը։














