Խաղաղության կամուրջը՝ Ադրբեջանում

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, ապրիլի 10-12-ը Ադրբեջանում կկայանա հերթական երկկողմ կլոր սեղան՝ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Այս հանդիպումը շարունակում է խթանել երկխոսությունը և ուղիղ ներգրավվածությունը երկու երկրների քաղաքացիական հասարակության միջև։ Հայկական պատվիրակությունը Ադրբեջան է ժամանել ցամաքային սահմանով՝ պաշտոնապես սահմանազատված հատվածով, հետևելով սահմանային ու անձնագրային վերահսկողության բոլոր պահանջվող ընթացակարգերին։

Հանդիպման օրակարգը կենտրոնացած է երկկողմ խաղաղության օրակարգի շուրջ, որը հաստատվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Ադրբեջանի, Հայաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների եռակողմ գագաթնաժողովում։

Քննարկումների հիմնական թեմաներն են՝ խաղաղության գործընթացի ներկա վիճակը, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների կողմից իրենց երկրներում իրականացված գործողությունների և դրանց արդյունքները, ինչպես նաև տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակը։ Առանձին նիստեր կնվիրվեն հանրային շրջանակներում խաղաղության առաջմղմանն ուղղված ջանքերին և խաղաղության գործընթացի հաջորդ փուլերում վստահության մակարդակի բարձրացմանը։

Ադրբեջանական կողմի ներկայացուցիչներն են․