Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նշել է, որ Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի, և այդ հարցը պետք է լուծվի առավելագույնս արագ։
Պատգամավորի խոսքով՝ Սրբազանին պետք է տրվի հնարավորություն, որպեսզի վիրահատությունը կատարվի իր բժշկի հսկողությամբ և անմիջական մասնակցությամբ։ Նա նաև նշել է, որ Քրեակատարման Կոմիտեի ինստիտուցիոնալ բանտերում գրանցվող տխուր վիճակագրությունը զգոնության և սթափության առիթ է տալիս։
«Մենք պետք է այնպես լուծենք այս հարցերը, որ գրանցված 23 մահերը չդառնան 24։ Ցավով ուզում եմ նաև ասել, որ կարող է այդ 24-րդը, Աստված մի արասցե, լինի Սրբազան հայրը»,- ասել է Դանիելյանը՝ ընդգծելով հարցի արտահերթ լուծման անհրաժեշտությունը։
Ազգային ժողովում այս պահին քննարկվում է Քրեակատարման Կոմիտեի ինստիտուցիոնալ բանտերում առկա խնդիրների հարցը։














