ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ընդունել է Կատարի նորանշանակ դեսպանին

Դեկտեմբերի 30-ին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Հայաստանում Կատարի Պետության նորանշանակ դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինի հետ։

Հանդիպումը տեղի է ունեցել հավատարմագրերի պատճենի հանձնման արարողության շրջանակում։ Վահան Կոստանյանը շնորհավորել է դեսպանին իր նոր պաշտոնի կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանում Կատարի առաջին ռեզիդենտ դեսպանի նշանակումը կարևոր քայլ է, որը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր գնահատել են երկկողմ հարաբերությունների առկա բարձր մակարդակը։ Նրանք հայտնել են իրենց պատրաստակամությունը շարունակելու աշխատանքները՝ համագործակցության ներուժը լիարժեք իրացնելու և նոր հնարավորություններ բացահայտելու համար։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համագործակցության հնարավորություններին տնտեսական, էներգետիկ և գիտամշակութային ոլորտներում։