Նախագահը նշանակել է դեսպաններ

Համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որով Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ ԲԵՋԱՆՅԱՆին նշանակել է համատեղության կարգով նաև Թիմոր-Լեշտիի Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Նշանակված դեսպանի նստավայրը կլինի Ջակարտա։