Այսօր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արգիշտի Գևորգյանի հետ միասին, ԱԱԾ մեկուսարանում տեղի ունեցանք՝ տեսակցելու համար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Ցավոք, մեր այցելությունը չհաջողվեց ընդգրկել նույն խցում գտնվող Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։
Սրբազան հայրերը վերջին շրջում տեղի ունեցած իրադարձությունների հետևելով՝ շարունակում են վստահ լինել, որ մեր ինքնության, այդ թվում՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը դատապարտված է ձախողման։
Այնուամենայնիվ, վարչակարգի պարագլուխը, անցնելով բոլոր սահմանները և վերազանցելով իր լիազորությունները, հիմա էլ ԱԱԾ-ի միջոցով փորձում է ստիպել հոգևորականներին, որպեսզի Պատարագի ժամանակ զեղչեն Վեհափառի անունը։ Այսպիսի ճղճիմ և հակաօրինական քայլերը բնորոշ են լեգիտիմությունն ու հանրային վստահությունը կորցրած, այլևս միայն ուժային կառույցներին ապավինող ռեժիմներին։
Բագրատ Սրբազանն իր շնորհակալությունը հայտնեց «Հաղթելով ինքներս մեզ» գրքի ներկայացման բոլոր մասնակիցներին։ Իր հեղինակած գրքում Սրբազանը մատնանշում է մեր հիմնախնդիրներն ու դրանց լուծման բանալիները։
Նշեմ նաև, որ Եպիսկոպոսաց ժողովի նախօրեին՝ դեկտեմբերի 9-ին, դատարանը քննարկելու է Բագրատ Սրբազանի մասնակցության և խափանման միջոցի փոփոխման հարցը։
Ազատությու՛ն մեր հոգևոր հայրերին, ազատությու՛ն քաղբանտարկյալներին։














