ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարի հետ

ՀՀ-ում Վրաստանի դեսպանության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլիի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական ոլորտում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։