Այսօր Աթենքի դեսպանատանը տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը և «Ստրաբոն» աշխարհագրական ուսումնասիրությունների հունական ընկերության ղեկավարները։
Հանդիպման ընթացքում ես ներկայացրել եմ Հայաստանի արտաքին քաղաքականության վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացների առանցքային հարցերը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Հունաստան երկկողմ հարաբերությունների, մասնավորապես՝ գիտակրթական ոլորտում համագործակցության հնարավորություններին։
Հանդիպմանը ներկա էին «Ստրաբոն» ընկերության նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Ջորջ Պուկամիսասը և քարտուղար, Աթենքի համալսարանի պրոֆեսոր Էմանուել Յանակուդակիսը։














