ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է երկկուսակցական օրինագիծ՝ ուղղված Հայաստանի անվտանգությանը

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է նոր օրինագիծ՝ «ARMENIA Security Partnership Act», որը նախաձեռնել են Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսը և Ֆրենկ Փալոնը։

Օրինագծի հիմնական նպատակն է արգելել ԱՄՆ նախագահին շրջանցել 907-րդ բանաձևի սահմանափակումները, որոնք վերաբերում են Ադրբեջանին։ Սահմանափակումը կգործի այնքան, մինչև Ալիևի վարչակարգը չի կատարում հստակ և չափելի քայլեր՝ ուղղված Հայաստանի հետ կայուն խաղաղության հաստատմանը։

Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ այս օրինագիծը «դադարեցնում է Ադրբեջանի ագրեսիան խրախուսող քաղաքականությունը և ԱՄՆ արտաքին քաղաքականությունը հիմնավորում է խաղաղության կոնկրետ չափորոշիչներով ու պատասխանատվությամբ»։

Բացի այդ, օրինագիծը նախատեսում է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի անվտանգության աջակցության համապարփակ վերանայում։ Եթե Ադրբեջանը չկատարի պայմանները, ԱՄՆ-ը պետք է ուժեղացնի Հայաստանի պաշտպանունակությունը և զսպման կարողությունները։

«ARMENIA Security Partnership Act»-ի համահեղինակների թվում են նաև կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Դեյվիդ Վալադաոն, Քրիս Սմիթը, Գեյբ Ամոնը և այլք։ Կան բոլոր նշանները, որ օրինագիծը կստանա լայն երկկուսակցական աջակցություն առաջիկա շաբաթներին։

Օրինագիծը ներկայացվում է այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի որոշ քաղաքական շրջանակներում կրկին քննարկվում է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու հարցը՝ անտեսելով Արցախի հայաթափումը, հայ գերիների պահմանը, Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիան և միջազգային իրավունքի շարունակական խախտումները։