Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-22-ի ընթացքում աշխատանքային այց կկատարի Ռուսաստան։
Ինչպես հայտնի է դարձել, դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Բարձրագույն խորհրդի նիստին։
Այցի երկրորդ օրը՝ դեկտեմբերի 22-ին, Մոսկվայում կկայանա Առաջին նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին նույնպես կմասնակցի Հայաստանի վարչապետը։














