Հայաստանի արտաքին քաղաքականության հաջողությունները ներկայացվել են Հունաստանում

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է երկրում գործող մի շարք հեղինակավոր երիտասարդական և քաղաքացիական կառույցների ներկայացուցիչների հետ՝ հանդես գալով դասախոսությամբ։

Հանդիպման ընթացքում ես ամփոփեցի 2025 թվականի ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ձեռքբերումները։

Նախ, անդրադարձեցի օգոստոսին Վաշինգտոնում կնքված փաստաթղթերին և վաշինգտոնյան հռչակագրին։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն է ստանում «Հանուն խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու» նախագիծը, որը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծի շրջանակում ստացել է իրավական ամրագրում և ԱՄՆ կողմից աջակցություն։ Քննարկեցինք նաև Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հեռանկարները և դրանից բխող տարածաշրջանային զարգացման հնարավորությունները։

Հաջորդ հիմնական թեմա դարձավ 2025 թվականի հունվարին Հայաստան-ԱՄՆ միջև հաստատված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը։ Այն ընդգրկում է տնտեսական, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության և միջանձնային հարաբերությունների բազմաթիվ ենթաշերտեր։ Կարևոր է նշել, որ ռազմավարական հարաբերությունների այս ինստիտուցիոնալ բնույթը վերահաստատվել է ԱՄՆ նոր վարչակազմի կողմից՝ ինչպես ԱՄՆ նախագահի, այնպես էլ երկկողմ փաստաթղթերի միջոցով։

Ներկայացրեցի նաև Եվրոպական Միության հետ հարաբերություններում արձանագրված աննախադեպ առաջընթացը, որի գագաթնակետը դեկտեմբերին Բրյուսելում կնքված ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթն էր։ Դեսպանական պաշտոնական այցերի շարքի ընթացքում ես նկարագրեցի ԵՄ հետ բազմաշերտ համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա։

Այնուհետև քննարկեցինք նաև Հայաստան-Հունաստան բազմաոլորտ համագործակցության, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքի, ինչպես նաև Հայաստան-ՌԴ և Հայաստան-Իրան հարաբերությունները։

Հանդիպմանը ներկա էին եղել Միջազգային հարաբերությունների ուսանողական ասոցիացիայի (SAFIA), Միջազգային և Եվրոպական գործերի ասոցիացիայի (ODETH), Եվրոպացի երիտասարդ ֆեդերալիստների՝ Հունաստան (JEF Greece), EU Youth Hub–ի, Հանրային քաղաքականության Սիներգիա ինստիտուտի (Synergia Institute for Public Policy), Debate House երիտասարդական կառույցի և Հունական Ազգային Երիտասարդական Խորհրդի հինգ տասնյակից ավելի ներկայացուցիչ։ Պատասխանեցի ներկաների բոլոր հարցերին։