ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Գարի Փալմերի հետ։ Հանդիպումը կազմակերպվել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության կողմից։
Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Զրույցի հիմնական թեմատիկան էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներն էին։














