Այսօր տեղի ունեցավ իմ և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթիո Վասյորի գլխավորած պատվիրակության միջև հանդիպումը։
Ընդունելու ընթացքում ես շնորհավորեցի գործընկերներին Հայաստանում ԶՖԳ գրասենյակի բացման կապակցությամբ։ Նշեցի, որ այս քայլը կթեթևացնի և կխթանի երկու երկրների միջև զարգացման ոլորտում գործընկերությունը։
Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր։ Անդրադարձեցինք ֆրանսիական կողմի կողմից տրամադրվող բյուջետային աջակցության ծրագրերին, որոնք ուղղված են ջրային ոլորտի ինստիտուցիոնալ զարգացմանը և ոռոգման ենթակառուցվածքների բարելավմանը։
Հատուկ ուշադրություն է դարձվել Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության (Պրոպարկո) հիմնադրամի շրջանակներում մասնավոր հատվածի հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին։ Զրուցակիցները նաև փոխանակվեցին մտքեր առաջիկա համագործակցության նոր ուղղությունների վերաբերյալ։
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյինը։














