ԵՄ դիտորդական առաքելությունը հպարտությամբ շարունակում է աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանը

Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ շարունակում է իր հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանմանը։ Այս մասին առաքելությունը հայտնել է X-ի միկրոբլոգում՝ հրապարակելով իր գործունեությունը ներկայացնող տեսանյութ։

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության հրապարակման մեջ նշված է․ «Մենք հպարտ ենք շարունակել հանձնառու մնալ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության աջակցությանը՝ իրականացնելով Հայաստան-Ադրբեջան սահմանի չընդհատվող, շուրջօրյա հսկողություն»։ Այս հայտարարությունը հաստատում է առաքելության շարունակական նպատակը՝ խթանել տարածաշրջանում կայունության և անվտանգության մթնոլորտը։