Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 18-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացքը և զարգացման հեռանկարները։
Նախարար Պապիկյանը ներկայացրել է Հայաստանում ընթացող պաշտպանական բարեփոխումների և դրանց շրջանակում զինված ուժերի կերպափոխման գործընթացը՝ ընդգծելով ՆԱՏՕ-ի կողմից ցուցաբերվող կարևոր աջակցությունը։
Իր հերթին Ռադմիլա Շեկերինսկան հաստատել է ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել գործընկերությունը և աջակցել Հայաստանի պաշտպանական բարեփոխումներին։
Զրուցակիցները նաև անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։














