Այսօր Բաքվում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդայանի գործով դատական նիստը։ Դատական նիստի ընթացքում դատախազը դիմել է Բաքվի ռազմական դատարան՝ պահանջելով Ռուբեն Վարդայանին ցմահ ազատազրկման դատապարտել։
Հիշեցնենք, որ Բաքուն Ռուբեն Վարդայանին մեղադրում է մի շարք ծանր հանցագործություններով։ Այդ հանցագործությունների թվում են խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ, ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում և այլ հանցագործություններ։














