ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 18-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին առնչվող հարցերը։ Զրուցակիցները անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին և երկու երկրների միջև հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներին։
Ալեն Սիմոնյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրի վրա։ Զրուցակիցները քննարկել են նաև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։














