Նախագահը նշանակել է դատավոր

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 12-ի ԲԴԽ-86-Ո-156 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության նախագահը նշանակել է դատավոր։

Պաշտոնական հայտարարության համաձայն՝ Նշան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։