Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի՝ Վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցին տրամադրվել է աշխատանքային արձակուրդ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում, որի համաձայն Լիլիթ Մակունցին 2025-2026 թվականների աշխատանքային տարվա համար տրամադրվում է 10 աշխատանքային օր տևողությամբ ամենամյա նվազագույն արձակուրդ՝ 2026 թվականի հունվարի 14-ից մինչև 27-ը ներառյալ։ Բացի այդ, նրան տրամադրվում է նաև 2 օր չվճարվող արձակուրդ՝ 2026 թվականի հունվարի 29-30-ը ներառյալ։














