Աստղիկ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետի կողմից կայացվել է որոշում, որով Աստղիկ Գրիգորյանը նշանակվում է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնում։

Այս մասին հայտնում է վարչապետի կողմից կայացված որոշումը։ Ըստ փաստաթղթի՝ Աստղիկ Գրիգորյանին նշանակել են առողջապահության նախարարի տեղակալ՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն։