Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի անվտանգության երաշխիքների շրջանակում քննարկվում է Ուկրաինայի տարածքում ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ռազմական բազաների տեղակայման հնարավորությունը։
Ըստ նախագահի՝ Ուկրաինային անհրաժեշտ են հուսալի հակաօդային պաշտպանության համակարգեր՝ երկրի անվտանգությունը ապահովելու համար։ Նա ընդգծել է, որ չի հավատում, թե Ռուսաստանը չի փորձի կրկին հարձակվել։ Սակայն, նրա խոսքով, ԱՄՆ կամ համատեղ ամերիկա-եվրոպական ռազմական բազաների առկայությունը կարող է զգալիորեն նվազեցնել նման ռիսկերը։
Զելենսկուն նշել է, որ երկիրը մտնում է բարդ փուլ, որը կարող է շարունակվել մինչև սեպտեմբեր։ Նրա գնահատմամբ՝ իրավիճակի սրման հիմնական պատճառներն են ռազմաճակատում ռուսական զինված ուժերի ճնշման ուժեղացումը և օգոստոսին բանակցային գործընթացից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալու հավանականությունը։














