Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։
Իմ տեղեկացմամբ, այցը կլինի երկօրյա։ Նախատեսվում է, որ այցի ընթացքում կկայանան երկկողմ հանդիպումներ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ։
Այս կլինի Էմանուել Մակրոնի առաջին այցը Հայաստան 2018 թվականից հետո։ Նախորդ անգամ նա այցելել էր 2018 թվականի հոկտեմբերին՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին։
Ֆրանսիայի նախագահների այցերը Հայաստան ունեն երկար պատմություն։ Էմանուել Մակրոնի նախորդները՝ Ժակ Շիրակը, Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը, նախագահական պաշտոնում գտնվելու ընթացքում 4 անգամ են այցելել Հայաստան։ Ժակ Շիրակը այցելել էր 2006 թվականին, Նիկոլա Սարկոզին՝ 2011 թվականին, իսկ Ֆրանսուա Օլանդը՝ 2014 և 2015 թվականներին։
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին հրավիրված են մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և առաջնորդներ։














