Եվրոպայի խորհրդի նախագահ Պետրա Բայրը ԵԽԽՎ-ի նստաշրջանի մեկնարկին հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին կատարված խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը նոր հեռանկարներ է բացել տարածաշրջանային խաղաղության համար։
ԵԽԽՎ նախագահը, դիմելով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, նշել է, որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում Հայաստանի համար շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։
«2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը նոր հեռանկարներ է բացել տարածաշրջանային խաղաղության համար, ինչն անչափ կարևոր է մեզ համար»,- ասել է Պետրա Բայրը։ Նրա խոսքով՝ այս կարևոր քայլը համընկնում է նաև մեկ այլ կարևոր ուղենիշի հետ, քանի որ Հայաստանն այս տարի նշում է Եվրոպայի խորհրդին անդամակցելու 25-ամյակը։
ԵԽԽՎ նախագահը նաև հայտարարել է, որ կառույցը մեծ ակնկալիքով սպասում է տեսնելու այս առաջընթացի շարունակությունը և վստահեցնում է, որ ԵԽԽՎ-ն սատարում է Հայաստանին։














