Իշխող կուսակցության տարածքային շտաբները պատրաստվում են աշխատելու մարտի 1-ից

Հանրապետության ողջ տարածքում ընթանում են ակտիվ աշխատանքներ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցներին պատրաստելու համար։

Իմ աղբյուրների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով կուսակցության տարածքային շտաբները պետք է լինեն լիարժեք ձևավորված և պատրաստ մարտի 1-ի դրությամբ։ Այս հանձնարարականի կատարման շուրջ աշխատանքներն արդեն իսկ ընթանում են հանրապետության բոլոր մարզերում։

Նկատվում է տարածքային կառույցներում անսովոր ակտիվություն, որտեղ արագացված ռեժիմով իրականացվում են շտաբների ձևավորման, վարձակալության, կադրերի ներգրավման և կազմակերպչական աշխատանքներ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը վերջին օրերին, ըստ իմ աղբյուրների, գրեթե ամբողջությամբ կենտրոնացել է այս շտաբային աշխատանքների վրա՝ կարծես թե երկրորդ պլան մղելով իր անմիջական պաշտոնական պարտականությունները։