«3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրը կհամաձայնեցվի դիվանագիտական ուղիներով

Ինչպես նշված է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման համատեղ կոմյունիկեում, նախարարական հաջորդ հանդիպման վայրն ու ամսաթիվը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։

Ընդհանուր ընկալմամբ, այդ հանդիպումը պետք է անցկացվի Երևանում կամ Բաքվում։ Փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները կշարունակվեն։ Պայմանավորության հասնելու դեպքում այդ մասին կտեղեկացվի։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Իրանի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն առաջարկել է «3+3» ձևաչափի հերթական հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Հայաստանում։ «Ներկայիս իրավիճակում չենք տեսնում հիմքեր, թե ինչու Երևանը չի ընդունի այս առաջարկը»,- նշել էր նա։