ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ

Հայաստանին հատկացված քվոտայի շրջանակում Եվրոպայի խորհրդի (ԵԽԽՎ) փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Այս մասին նա հայտնել է իր սոցիալական ցանցի էջում՝ նշելով, որ ընտրվել է հայաստանյան քվոտայի շրջանակում։ «Հայաստանին անցած քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ»,- գրել է նա։