ԱՄՆ-ը կստեղծի ստորաբաժանում՝ ռուսական ազդեցության դեմ պայքարի համար

ԱՄՆ պետքարտուղարությունը նախատեսում է ստեղծել նոր ստորաբաժանում, որի հիմնական նպատակը կլինի ռուսական ազդեցության դեմ պայքարը ինքնիշխան երկրներում։ Այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ պաշտպանության բյուջեի նախագծից։

Նոր կառույցը կընդգրկվի պետքարտուղարության՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի կազմում։ Ըստ նախագծի՝ ստորաբաժանման ղեկավարությունը ամսական զեկույցներ կներկայացնի իր աշխատանքի ընթացքի և արդյունքների մասին։

Այս նախաձեռնությունը ներառված է ԱՄՆ Ազգային պաշտպանության մասին ակտում, որը հաստատվել է ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական ​​և դեմոկրատ անդամների կողմից և կընդունվի մոտակա ժամանակներում։ Նոր ստորաբաժանման գործունեության շրջանակը կընդգրկի այն գործողությունները, որոնք «ազդում, սպառնում կամ խաթարում են ԱՄՆ շահերը»։