Անցած շաբաթ Հատիսի «Սարին» ռեստորանում տեղի է ունեցել ՔՊ-ականների կողմից կազմակերպված խնջույք, որի նպատակն էր նշել Արփի Դավոյանի դստեր ծնունդը։ Հավաքույթին ներկա էր մոտ 60 մարդ։
Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը եկել է մենակ՝ առանց իր կնոջ։ Նրա կողմից կատարած գործողությունը, որը զարմանքի է բերել ներկաներին, իր հետ բերելն էր ռեստորանի իր սեփական մատուցողին, ով միայն իրեն էր սպասարկում։
Ըստ ներկաների տեղեկացրածի՝ Նիկոլ Փաշինյանը, նստելով սեղանի մոտ, հրահանգել է հավաքել իր դիմաց դրված բաժակները եւ իր հետ բերած մատուցողի բաժակով է ամեն ինչ խմել։ Նա նաեւ բավականին անտրամադիր է եղել՝ հրաժարվելով նվագելուց եւ պարելուց, եւ առաջինն է հեռացել խնջույքից։
Հավաքույթին ներկա չէր եղել նաեւ Արփի Դավոյանի երեխայի հայրը։
Լավատեղյակ անձը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը կարող է պայմանավորված լինել կասկածներով։ Նրա խոսքով՝ նման դեպքերում անվտանգության համար կարելի է կասկածել նույնիսկ բաժակների մաքրությանը, քանի որ, օրինակ, «Նովիչոկ» նմանատիպ նյութերը կարող են հրամցվել բաժակների միջոցով։










