Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի եռակողմ հանդիպում է նախատեսվում Արաբական Միացյալ Էմիրություններում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Արաբական Միացյալ Էմիրություններում նախատեսվում է եռակողմ հանդիպում՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ըստ նախագահի՝ հանդիպումը կկայանա հունվարի 23-ին և կտևի երկու օր։ Նա չի բացահայտել հանդիպման օրակարգը կամ մասնակիցների կոնկրետ կազմը։

Այս հայտարարությունից անմիջապես առաջ, հունվարի 22-ին, Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում տեղի էր ունեցել Ուկրաինայի նախագահի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը, որը տևել է մոտ մեկ ժամ։