ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ծանուցում է վիզայի դիմորդների համար

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հրապարակել է կարևոր հաղորդագրություն վիզայի դիմորդների համար։

Համաձայն հրապարակված հայտարարության՝ եթե դիմորդը հարցազրույցի օր ամրագրելու համար օգտվել է տուրիստական գործակալի կամ այլ աջակցության ծառայությունների, իսկ դիմումի մեջ լրացվել են սխալ կամ կեղծ տվյալներ (օրինակ՝ սխալ հեռախոսահամար կամ էլեկտրոնային հասցե), ապա դեսպանատունը իրավունք ունի չեղարկել նշանակված հանդիպումը։

Դեսպանատունը խորհուրդ է տալիս խուսափել երրորդ կողմերի միջամտությունից և հավելյալ վճարներից։ Ըստ հաղորդագրության՝ դիմումում առկա տեղեկության ճշգրտության և ճշմարտացիության ամբողջ պատասխանատվությունը դիմորդին է։