Վարչապետը բարձր է գնահատել Նազիկ Ավդալյանի սպորտի զարգացման նախաձեռնությունները

Այսօր իմ ընդունելության ընթացքում ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ քննարկեցինք սպորտի զարգացման հարցերը։

Ես բարձր գնահատեցի Նազիկ Ավդալյանի անձնական ներդրումը միջազգային ասպարեզում Հայաստանը լավագույնս ներկայացնելու և մեր երկրում սպորտի զարգացմանը նպաստելու գործում։ Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից է, և կարևորում ենք այդ ուղղությամբ Նազիկ Ավդալյանի հետ համագործակցությունը։

Նազիկ Ավդալյանը ներկայացրեց իր կողմից հիմնված «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի ծրագրերը։ Ըստ նրա՝ հիմնադրամի նպատակն է մարզերում հիմնել մարզադպրոցներ՝ նպաստելով նաև պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը։

Այս համատեքստում ես առաջարկեցի քննարկել վերոնշյալ ծրագիրը խոշորացված համայնքներում մարզական կենտրոններ հիմնելու Կառավարության ծրագրի հետ համադրելու հնարավորությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ։