Ադրբեջանի նախագահի օգնական՝ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի գծով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւը Դոհայի միջազգային համաժողովում հայտնել է, որ ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնի «վերջին նյութը» հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին «բավականաչափ դրական չէր խաղաղությանն աջակցելու համար»։
Հիքմեթ Հաջիեւը նշել է, որ այդ գնահատականը վերաբերում է Թաքեր Կառլսոնի հարցազրույցին «Մեր ձեւով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հետ։
Հարցազրույցի ընթացքում Նարեկ Կարապետյանն անդրադարձել է մի շարք կարևոր թեմաների՝ Հայոց ցեղասպանությունից և Լեռնային Ղարաբաղում հայկական քրիստոնեական ժառանգության պաշտպանության համար պայքարից մինչև իրավիճակը Հայ Առաքելական եկեղեցու շուրջ։














