Իմ աղբյուրների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թվականի ընտրացուցակից Հայկ Սարգսյանի դուրս մնալու որոշումը, որը իշխանական շրջանակներում և կուսակցության ներսում էլ զգալի ցնցումներ է առաջացրել, ոչ թե գաղափարական տարբերությունների արդյունք է, այլ՝ կլանային բախումների հետևանք։
Գործընթացի սկիզբը դրվել է ՔՊ-ի նախաձեռնող նիստերից մեկում, որտեղ Հայկ Սարգսյանը բարձրաձայնել է Տավուշի մարզում տեղի ունեցող զանգվածային և անթույլատրելի ծառահատումների մասին։ Նրա ներկայացրած տվյալները վերաբերել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավոր Ղալումյաններին։ Այս բացահայտումից հետո իրավիճակը լարվել է այնքան, որ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ անգամ տեղի է ունեցել բանավեճ․ Հայկ Սարգսյանը քաշքշել է Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանին։
Սակայն Ղալումյանների դեմ ակտիվ դավեր նյութելու գործում ակտիվ դերակատար էր նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը իր շուրջ համախմբել էր վարչապետի աներորդի՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին։ Պատճառը, ըստ իմ աղբյուրների, այն էր, որ Հայկ Սարգսյանը մեղադրել էր Ալեն Սիմոնյանին խաղատնային բիզնեսին օժանդակելու մեջ։ Այս թեմա իշխանության ներսում համարվում է զգայուն, քանի որ Սիմոնյանն ու Հակոբյանը նույն խաղատնային բիզնես ունեցողների հետ ունեն հարաբերություններ։
Ալեն Սիմոնյանը, պաշտպանական քայլի շրջանակում, վարչապետին ներկայացրել է իրավիճակը այնպես, թե Հայկ Սարգսյանը դուրս է եկել իր և Հրաչյա Հակոբյանի դեմ՝ ձևավորելով ներքին հակաճակատ։ Արդյունքում, Նիկոլ Փաշինյանին մատուցվել է մի պատկեր, ըստ որի՝ Հայկ Սարգսյանը «մտել է վարչապետի ընտանիք» և սկսել փորփրել անցանկալի թեմաներ՝ վերաբերող քավորի և աներորդու գործունեությանը։
Այս ամենի հանրագումարում Հայկ Սարգսյանը հայտնվեց ՔՊ-ի «սև ցուցակում»՝ զրկվելով 2026 թվականի ընտրացուցակում ընդգրկվելու հնարավորությունից։ Այսպիսով, կատարվածը ոչ թե գաղափարական, այլ՝ կլանային բախումների արդյունք է, որտեղ պարտվողը դարձել է այն պատգամավորը, որը համարձակվել է անցնել չգրված կարմիր գծերը։










