ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Միջոցառումն անցկացվել է աշխարհահայտն «Էրմիտաժ» թանգարանային համալիրում։
Գագաթնաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա կարևորել է ԱՊՀ շրջանակում առկա համագործակցության զարգացումն ու ընդլայնումը՝ հույս հայտնելով, որ այն կշարունակվի և կընդլայնվի բոլոր ոլորտներում նաև հաջորդ տարի։ ՌԴ նախագահը նաև շնորհավորել է ներկաներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով՝ մաղթելով հաջողություններ։
Գագաթնաժողովի մասնակիցները, այդ թվում՝ Հայաստանի վարչապետը, «Էրմիտաժ»-ի տնօրեն Միխայիլ Պյոտրովսկիի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանային համալիրում՝ ծանոթանալով ներկայացված ցուցանմուշներին։ Նրանք այցելել են նաև Հայաստանի մշակույթի և արվեստի սրահ։














