Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան

Այսօր աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն է ժամանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում նրան դիմավորեցին Լենինգրադի շրջանի նահանգապետի տեղակալ Յարոսլավ Սեռովը և Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պյոտրովսկին։

Վարչապետի այցի ընթացքում նախատեսվում է մասնակցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։