Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆինլանդիայի վարչապետին Անկախության օրվա առթիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հղել է շնորհավորական ուղերձ Ֆինլանդիայի վարչապետ Պետտերի Օրպոյին՝ երկրի Անկախության օրվա առթիվ։

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ֆինլանդիայի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ»,- նշված է ուղերձում։

Փաշինյանը նաև նշել է, որ Ֆինլանդիան Հայաստանի վստահելի գործընկեր է, և երկու երկրներն արժևորում են փոխադարձ արժեքների վրա հիմնված երկկողմ բարեկամական հարաբերությունների շարունակական ընդլայնումն ու խորացումը։

Վարչապետը բարձր է գնահատում Ֆինլանդիայի կառավարության աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցության հետագա խորացմանը։

Նրա ուղերձի վերջում կատարվում է մաղթանք՝ Ֆինլանդիայի կառավարությանը հաջողություն, իսկ Ֆինլանդիայի ժողովրդին՝ բարգավաճում։