Հունաստանի նավագնացության և կղզային քաղաքականության նախարար Վասիլիս Կիկիլիասը հայտնել է, որ Սև ծովում հարձակման է ենթարկվել հունական Maran Homer նավթատարը։
Դեպքի մասին տեղեկատվությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ նավը դուրս էր եկել Սալոնիկի նավահանգստից և ուղևորվում էր դեպի Նովոռոսիյսկ։ Ըստ նախարարի տեղեկությունների՝ հարձակման պահին նավը դատարկ էր և վարձակալված էր Chevron ընկերության կողմից։
Հարձակման հետևանքով նավը շարունակել է շարժվել սեփական ընթացքով, իսկ շրջակա միջավայրի աղտոտում չի արձանագրվել։ Նավի վրա գտնվել է 24 անդամ բաղկացած անձնակազմ, որոնցից 10-ը հույներ էին, 13-ը՝ ֆիլիպինցիներ, իսկ մեկը՝ ռումինացի։ Կիկիլիասը հաստատել է, որ անձնակազմի բոլոր անդամները լավ են զգում, սակայն հարձակման հետևանքով վնասվել է նավի աջ կողմը։
Այս դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ Ուկրաինան Ռուսաստանի ուղղությամբ արձակել էր մոտ 90 անօդաչու սարք, որոնցից մի մասը խոցվել է նաև Սև ծովի ջրատարածքում։














