Ռուսաստանը պատրաստ է հյուրընկալել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման համար

Ռուսաստանը հայտարարել է, որ ուրախ կլինի հյուրընկալել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության պայմանագրի վերջնական տեքստի ստորագրման համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տեղեկացրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

Դիվանագետի խոսքով՝ վերջին շրջանակում Բաքուն և Երևանը հիմնականում առանց միջնորդների են վարում երկխոսություն՝ ուղղված հարաբերությունների կարգավորմանը։ Նա նաև հիշեցրել է, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարները նախապես համաձայնեցրել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ու միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը։

«Հաշվի առնելով ռուսական կողմի և անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, մենք ուրախ կլինեինք հյուրընկալել մեր գործընկերներին մեր հարթակում՝ վերջնական փաստաթուղթը ստորագրելու համար», – նշել է Միխայիլ Կալուգինը։