ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը կմեկնի Ռուսաստան՝ ԵԱՏՄ մաքսային կոլեգիայի նիստին մասնակցելու համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կայացված որոշմամբ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդուարդ Հակոբյանը դեկտեմբերի 9-12-ը կմեկնի Ռուսաստան՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 52-րդ նիստին։

Համաձայն կառավարության որոշման՝ Էդուարդ Հակոբյանը 2025 թվականի դեկտեմբերի 9-12-ը գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)՝ ԵԱՏՄ մաքսային կոլեգիայի նիստին մասնակցելու նպատակով։