ՆԱՏՕ-ն պատրաստվում է հաջորդ տարի համաձայնության գալ Հայաստանի հետ նոր գործընկերության համաձայնագրի շուրջ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան հայտնել է, որ կառույցը ծրագրում է արդեն հաջորդ տարի համաձայնության գալ Հայաստանի հետ նոր համագործակցության համաձայնագրի շուրջ։

Այս մասին նա հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից հետո։ Շեկերինսկան նշել է, որ հաճելի էր քննարկել Հայաստանի պաշտպանության ոլորտում ընթացող վերափոխումները։ Նա նաև հավելել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է աջակցել այդ բարեփոխումներին և հույս ունի, որ հաջորդ տարի հաջողությամբ կավարտվի գործընկերության նոր շրջանակային փաստաթղթի մշակման գործընթացը։