Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցներով Հայաստանին 20 միլիոն եվրոյի ռազմական օգնություն տրամադրելու որոշման վերաբերյալ Հունգարիայի կողմից դրված վետոնը վերացվել է։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական խմբագիր Ռիկարդ Յոզվիակը։
Ըստ նրա՝ որոշումը կդառնա վերջնական 2026 թվականի հունվարին։
Նախորդ օրը Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ Եվրոպական միության բոլոր անդամ երկրների կողմից կա քաղաքական համաձայնություն Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցներից Հայաստանին աջակցություն տրամադրելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Հունգարիան մոտ երեք տարի է, ինչ արգելափակում էր Ուկրաինային աջակցություն տրամադրելու որոշումը, որը կայացվել էր Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում։














