ՀՀ պաշտպանության նախարարությունը և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը համաժողով կազմակերպեցին «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» խորագրով

Դեկտեմբերի 9-ին Երևանում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը համատեղ կազմակերպել են միջազգային համաժողով։

Միջոցառմանը ներկայացել են Հայաստանի պաշտպանության նախարարության և այլ գերատեսչությունների, ինչպես նաև Հայաստանում գործող ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Համաժողովի բացմանը ելույթներով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը և Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը։

Համաժողովը կազմակերպվել է աուդիտի կարողությունների զարգացման և ռիսկերի կառավարման բարեփոխումների թեմայով ՀՀ պաշտպանության նախարարության և բրիտանական կողմի միջև գործող եռամյա համագործակցության ծրագրի շրջանակում։