Որպես ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը ցանկանում է շնորհավորել ոստիկանության բոլոր ծառայողներին, գործընկերներին, վետերաններին և մեր հայրենակիցներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
Այս տարին Ներքին գործերի նախարարության կողմից սկսված բարեփոխումների կյանքի կոչելու տարին էր։ Ոստիկանության հենասյունային չորս ուղղությունները այսօր լիարժեք իրականացնում են իրենց գործառույթները։
Տարին լի էր մարտահրավերներով, սակայն դրանք հնարավոր եղավ հաղթահարել արհեստավարժ ու համակարգված աշխատանքի շնորհիվ։ 2026 թվականին Ոստիկանությունը շարունակելու է իր առաքելությունը՝ անզիջում պայքար մղելով հանցավորության դեմ, պահպանելով հասարակական կարգն ու պաշտպանելով մեր հայրենակիցների անվտանգությունը։
Այս առիթով ես նաև շնորհավորում եմ ոստիկանության ծառայակիցների ընտանիքներին՝ մաղթելով նրանց բարեկեցություն։ Խորին խոնարհում եմ հայտնել մեր զոհված զինակիցների հարազատներին՝ վերահաստատելով մշտապես սատար լինելու մեր պատրաստակամությունը։
Գալիք տարում ես մաղթում եմ ոստիկանության աշխատակիցներին անփորձանք և արժանապատիվ ծառայություն, մեր հայրենակիցներին՝ բարեկեցություն և անվտանգություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն ու շարունակական զարգացման անկասելի ուղի։














