ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, գտնվելով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, հանդիպում է ունեցել Եգիպտոսի արտաքին առևտրի և ներդրումների նախարար Հասան ալ Խատիբի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Նախարար Պապոյանը կարևորելով կրթության ոլորտում ներդրումների իրականացումը, առաջարկել է դիտարկել Եգիպտոսում «Թումո» կենտրոնի նմանատիպ կառույցի ստեղծման հնարավորությունը։
Երկուստեք կարևորվել է երկու երկրների վերաբերյալ փոխադարձ ճանաչելիությունը բարձրացնելու համար գործարար շրջանակների միջև B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպումը։
Մտքեր են փոխանակվել նաև դեղագործական արտադրության և զբոսաշրջության ոլորտներում հնարավոր գործակցության վերաբերյալ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանային տնտեսական համագործակցության համար։ Նա հրավիրել է Հասան ալ Խատիբին մասնակցելու 2026 թվականին նախատեսվող «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին։














