ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի արտաքին գործերի նախարար Էլիզա Սպիրոպալի հետ։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման հարցերը։ Նրանք ընդգծել են երկու երկրների ղեկավարների մակարդակով ձևավորված երկխոսության կարևորությունը՝ որպես համագործակցության ամրապնդման հիմք։
Արարատ Միրզոյանը և Էլիզա Սպիրոպալին կարևորել են տնտեսական, նորարարությունների և այլ ոլորտներում համագործակցության ներուժի արդյունավետ իրացումը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԵՄ-ին առնչվող փոխգործակցության հարցերին։ ԱԳ նախարարներն ընդգծել են ինտեգրման գործընթացում փորձի փոխանակման պատրաստակամությունը։
Բացի այդ, զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։














