Դեկտեմբերի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղար Մանտաս Ադոմենասին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փոխգործակցության հնարավորությունները ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և իրավունքի գերակայության ապահովման ոլորտներում։
Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը հետևողականորեն շարունակում է իրականացնել ժողովրդավարական զարգացմանն ուղղված հավակնոտ բարեփոխումներ։
Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել հիբրիդային սպառնալիքների, այդ թվում՝ ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտում հնարավոր համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ։
Երկուստեք ընդգծվել է նոր Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացմանն ուղղված արձանագրված ձեռքբերումների կարևորությունը։














